VemIntel Հարցերի Բազա
Որոնեք, ֆիլտրեք և կարդացեք
Ցուցադրվում են Loft 17.04.26 առաջնության հարցերը:
Մաքրել
Ուդմուրտ փեսաները, հարսնախոսության գնալով հարևան գյուղեր, առաջնորդվում էին ժողովրդական իմաստությամբ, ըստ որի փեսայի և հարսնացուի ԴՐԱՆՔ չպետք է խառնվեին։ Անվանե՛ք ԴԱ-ն մեկ կարճ բառով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Ծուխ:
Մեկնաբանություն: Սա արտահայտում է տոհմային էկզոգամիայի սկզբունքը, քանի որ հարևանությամբ բնակվում էին ազգականները, որոնց հետ ամուսնանալն արգելված էր:
Տարիքն առած աֆղան օդաչուն ասում է, որ իր համար միևնույն է՝ ում համար աշխատել, ռուսների, թե ամերիկացիների, և քանի՞ մուտք ունի ակը երկու, թե երեք: Վերականգնե՛ք այն բառը, որից մի քանի տառ ենք բաց թողել:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Վարդակ (ռոզետկա):
Մեկնաբանություն: Օդաչուն տեսել է և՛ Խորհրդային Միությունը Աֆղանստանում, և՛ ամերիկացիներին: Նա այնքան էր սիրում թռչել, որ այլ փոփոխություններ չէր նկատում, բացի նրանից, որ անգարի երկու մուտք ունեցող էլեկտրական վարդակները փոխարինել էին երեք մուտք ունեցողներով:
Ֆիլմի հերոսը դառնում է հանցագործության ականատես, բայց ոստիկանությունը չի հավատում նրան: Տեսարաններից մեկում հերոսը բարձրացնում է ռադիոաղմուկը բացատրելու համար, թե ինչպես է զգացվում ԱՅԲ-ը: Անվանե՛ք ԱՅԲ-ը հունական ծագում ունեցող բառով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Շիզոֆրենիա:
Մեկնաբանություն: Հերոսը շիզոֆրենիկ է, որն ունենում է տեսողական և լսողական հալյուցինացիաներ:
Խոսելով վիկինգների անգլերենի վրա թողած ազդեցության մասին Մելվին Բրեգը նշում է, որ իր հետ դպրոցում սովորում էին Հարիսները, Ջոնները և Հյուիթները: Նշեք, թո ո՞ր տառերն ենք մի քանի անգամ բաց թողել հարցի տեքստում:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
սոն (son - որդի)։
Մեկնաբանություն: Դանիացիները ազգանուններ էին կազմում հոր անվանը ավելացնելով «-son» (որդի) վերջածանցը։
Բյուզանդական կայսրությունում կարծում էին, որ մարդկանց բազմությունը, հավաքվելով միասին, չի կարող լավ որոշումներ կայացնել: ԱՅԴ բառը Բյուզանդիայում համարվում էր խառնաշփոթի հոմանիշ։ Երկու հունական արմատից կազմված բառով նշեք, թե ինչի մասին է խոսքը:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Ժողովրդավարություն (դեմոկրատիա):
Հումորային կոմիքսի հերոսը հերոսուհուն ասում է, որ Սուրբ Վալենտինի օրվա համար երկու հոգու համար սեղան է ամրագրել: Հաջորդ կադրում հերոսի ձեռքին կարելի է տեսնել գնդակ, իսկ մյուսում՝ ԴԱ: Անվանե՛ք ԴԱ մի քանի բառով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Թենիսի ռակետ (սեղանի թենիսի ռակետ):
Գրող Էմիլի Բրոնտեն կարճ կյանք է ապրել: Նա գրեթե ընկերներ չուներ: Էմիլիի գլխավոր գործը՝ «Մոլեգին հողմերի դարավանդը» մռայլ վեպը, հայտնի դարձավ նրա մահից հետո: Գրականության դասախոս Դեբորա Մորսը պատմում է, որ Էմիլի Բրոնտեի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված դասերին ուսանողները իրենց հետ վերցնում են ոչ միայն տետրեր, այլև թղթե այլ իրեր: Նշեք, թե ինչի մասին է խոսքը:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Անձեռոցիկ
Մեկնաբանություն: Լաց էին լինում նրա կյանքը լսելիս
Մի սեքոնդ-հենդի գովազդի վրա կարելի է տեսնել հետևյալ գրությունը. «Մեզ մոտ ինչպես Ռոբինզոն Կրուզոյի մոտ, ամեն օր ԱՅԲ է»: Անվանե՛ք ԱՅԲ-ը երկու բառով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Սև ուրբաթ:
Մուլտսերիալներից մեկում սիրահար զույգը վիճում և բաժանվում է: Երկխոսության վերջում աղջիկը նկատում է մի զվարճալի բան եթե վարդագույն ակնոց կրես, ապա ԱՅՍՊԻՍԻ ԴՐԱՔ երևում են որպես պարզապես ԴՐԱՆՔ: Նշեք ԱՅԴՊԻՍԻ ԴԱ։
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
կարմիր դրոշակ (red flag):
Հերթական պարտությունից հետո մամուլի ասուլիսի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել 3-4-3 դասավորությունից: Հաջորդ առավոտ երկրպագուները մարզադաշտի մոտ բերեցին ԴԱ՝ «միակ 343-ը, որն աշխատում է Մանչեսթերում» գրությամբ: Նշեք ԴԱ անգլիական ծագման բառով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Ավտոբուս:
Ֆորմուլա-1-ի մրցավազքերից մեկի մարզումների ժամանակ Կառլոս Սայնսը ստիպված եղավ երկրորդ անգամ մտնել փիթ-ստոպ, քանի որ առաջին անգամ սովորության համաձայն անցել էր կողքով: Բանն այն է, որ մրցավազքից մի քանի ամիս առաջ Կառլոսը ԱՐԵՑ ԴԱ: Այսօրվա խաղի ընթացքում դուք չեք կարող ԱՆԵԼ ԴԱ: Նշեք, թե ինչ գործողության մասին է խոսքը:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Փոխել թիմը:
Մեկնաբանություն: Մտնելով փիթ-ստոպ Կառլոսը սովորության համաձայն գնացել էր իր նախկին թիմի բոքս, թեև ընթացիկ թիմի բոքսը գտնվում էր փիթ-լեյնի սկզբում: Ցավոք, խաղի ընթացքում դուք իրավունք չունեք փոխել թիմը:
Կուրիլյան Կունաշիր կղզու հարավային ափին զբոսավարները խորհուրդ են տալիս անջատել հեռախոսները, քանի որ հնարավոր է ԴՐԱ առկայությունը: Անվանե՛ք ԴԱ-ն անգլիցիզմով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Ռոումինգ:
Մեկնաբանություն: Կունաշիրը շատ մոտ է Ճապոնիային (ուղիղ գծով մոտ 16 կմ), և նույնիսկ ճապոնական ռոումինգում հայտնվելու և գումար կորցնելու հավանականություն կա: Նաև պատմում են, որ լավ եղանակին երևում են Հոկայդո կղզու մայրուղու մեքենաները։
Ժամանակին, Եվրոպայում լինելով, Չեխովը ցանկացավ այցելել խաղատուն և դրա համար Նիցցայից մեկնեց Մոնտե Կառլո: Օրվա վերջում գրողը ուրախացավ, որ ԱՐԵԼ ԷՐ ԴԱ նախօրոք։ Մի քանի բառով նշեք, թե ինչ էր արել Չեխովը:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
գնել էր հետադարձ տոմսը:
Հին Հռոմում շատ բժիշկներ իրենց հմտությունները հրապարակավ ցուցադրում էին։ Ըստ վարկածներից մեկի՝ Գալենն իր պրակտիկայում մտցրեց ԴԱ, որպեսզի, ի թիվս այլ բաների, իր ելույթներն ավելի վառ դարձնի, հաշվի առնելով հասարակության պահանջմունքնեևը: Անվանե՛ք ԴԱ երկու արմատ ունեցող բառով:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
արյունահոսություն (ֆլեբոտոմիա):
Մեկնաբանություն: Հռոմում գլադիատորական մարտերը տարածված զվարճանք էին, իսկ Գալլենը փորձեց համադրել գիտությունը զվարճանքի հետ:
Գինեսի ռեկորդների գրքում ամենաերկար ԴԱ տևում է 58 ժամ: Այս ռեկորդը սահմանելու որոշ փորձեր սկսվել են փետրվարի տասներկուսին: Անվանեք ԴԱ։
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
համբույր:
Մարկ Մոֆետը նկարագրում է մրջյունների մի տեսակ, որոնք գլխին ունեն տարբեր երկարության մի քանի զույգ ելուստներ, որոնցով նրանք ոչ միայն որս են բռնում, այլև մանրացնում ու ուտում այն: Մոֆետն այդ գլուխը համեմատում է ԱՅԲԻ հետ: Պատասխանե՛ք երկու կամ երեք բառով ի՞նչ է ԱՅԲԸ:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
շվեյցարական բանակային դանակ:
Շարժիչի թուլության պատճառով Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվող խորհրդային ռոբոտը մի գործողություն մինչև վերջ չէր կատարում: Այդ պատճառով ռոբոտը հատուկ ժողովրդականություն էր վայելում մի երկրի ներկայացուցիչների շրջանում, ինչը մեծ խնդիրներ ստեղծեց գյուտարարի համար: Անվանե՛ք այդ երկիրը:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
Գերմանիա
Մեկնաբանություն: Շարժիչի թուլության պատճառով խորհրդային ռոբոտը ձեռքը մինչև վերջ չէր բարձրացնում, ուստի գերմանացի մասնագետները մոտենում էին նրա հետ լուսանկարվելու նացիստական ողջույնի ժեստով:
(Չակերտները չկարդալ) Տիմուր Վերմեշի վեպի սյուժեով Ադոլֆ Հիտլերը հայտնվում է մեր ժամանակներում: Վեպի դրվագներից մեկում «Հիտլերը» զբաղված է, և ստիպված ընտրում են «նոր ռայխսկանցելյարիա» տարբերակը: Նշեք, թե ինչ էր փորձում ստեղծել Հիտլեր այդ դրվագում:
Vemintel
17.04.2026
Պատասխան՝
էլեկտրոնային հաշիվ / էլ. հասցե / օգտահաշիվ / ակկաունտ
Մեկնաբանություն: Հիտլեր անունը, որպես հասցե նիքնեյմ զբաղված էր, հետևաբար Հիտլերը ընտրում է newreichscanchellehor@gmai.com էլ. հասցեն: