VemIntel Հարցերի Բազա

Որոնեք, ֆիլտրեք և կարդացեք

Հեղինակային Միջին
17-րդ դարում Ամստերդամի դեղատներում մի հրաշագործ միջոց էր վաճառվում։ ԱՅՆ չորացնում էր ցանկացած հարբուխ, անցկացնում էր մրսածությունը, ուժեղացնում էր լյարդը, մաքրում արյունը, գերազանց միջոց էր քորի դեմ, թեթեւացնում էր սիրտը եւ բարելավում դրա բաբախումը, թեթեւացնում էր ստամոքսի ցավերը եւ բարելավում ախորժակը: Շատ շուտով այդ միջոցը հայտնի դարձավ նաեւ Ռուսաստանում:
Հարց՝ Անվանեք այդ միջոցը։
erikaavakova 23.10.2026
Պատասխան՝
Սուրճ
Ընդունելի է նաև՝ Կոֆե

Մեկնաբանություն: https://www.facebook.com/100063860203497/photos/%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F-%D0%BA%D0%BE%D1%84%D0%B5-%D0%B2-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8E-%D0%BA%D0%BE%D1%84%D0%B5-%D0%B2-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8-%D0%BD%D0%B0%D1%87%D0%B8%D0%BD%D0%B0%D1%8E%D1%82-%D1%81-1665-%D0%B3%D0%BE%D0%B4%D0%B0-%D0%BA%D0%BE%D0%B3%D0%B4%D0%B0-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B4%D0%B2%D0%BE%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9/695143784507047/
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Հարցում կա փոխարինում: Կոնստանտին Վիբոռնովի խոսքերով օլիմպիական խաղերի եզրափակիչ խաղի երրորդ սեթում Ռաֆայել Նադալը մի քանի անգամ հնարավորություն ուներ հաղթելու մեծ սաղավարտը: Անվանեք, թե ինչ բառակապակցություն ենք փոխարինել մեծ սաղավարտով, եթե հայտնի է, որ այն մի քանի անգամ բաժին հասել է ուկրաինացիներին:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Ոսկե Գնդակ:

Մեկնաբանություն: Երրորդ սեթում Նադալն ուներ մի քանի մատչբոլ՝ գնդակներ, որոնք հաղթելու դեպքում նա կստանար ոսկե մեդալ: «Ոսկե գնդակի» դափնեկիրներ են եղել Բլոխինը, Բելանովը և Շևչենկոն:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
2008 թվականի նոյեմբերի հինգին, Դենիելը ասաց, որ սև ԱՅԲ-ից հետո պետք է սպասել նաև սև ԲԵՆ-ի հայտ գալուն: Չնայած, ԱՅԲը այդ ժամանակ 44-րդն էր, իսկ ԲԵՆը միշտ լինում է յոթերորդը: Անվանեք ԲԵՆին:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Բոնդ:

Մեկնաբանություն: Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի դերակատարներից մեկը (առաջին շիկահեր Բոնդը), ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման օրը նշել է, որ Օբամայի ընտրվելուց հետո էկրաններին պետք է սպասել աֆրոամերիկացի Ջեյմս Բոնդի հայտնվելուն:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Ալեքսանդր Գենիսը, ով բավականին խիտ ուտող մարդ էր, մի փոքր չափազանցնելով պնդում է, որ վրացական խոհանոցում փորձում են ցանկացած ուտեստին հաղորդել ԱՅԲ: Սովորաբար ԱՅԲ-ի թվային արժեքը հավասար է 13,546-ի։ Անվանեք ԱՅԲ-ը երկու բառով, օգտվելով այս լուսանկարից, որտում պատկերված մարդը խիստ վտանգում է իր առողջությունը:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Սնդիկի խտություն:

Մեկնաբանություն: Իրոք, սնդիկը խիտ բան է. դրա խտությունը տասներեքուկես անգամ գերազանցում է ջրի խտությունը: «National Geographic» ամսագրի հազվագյուտ լուսանկարում մարդը նստած է հեղուկ սնդիկի մակերեսին՝ չսուզվելով դրա մեջ:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Մեկնաբանելով այն փաստը, որ Լիոնել Մեսսին չորրորդ անգամ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, Յուլիա Մամոյլենկոն հիշատակում է ոսկե ԱՅԲ-ը։ Ուկրաինայում ԱՅԲ-ը պաշտոնապես ճանաչվել է սպորտի տեսակ 2008 թվականին: Նշեք ԱՅԲ-ը։
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
պոկեր:

Մեկնաբանություն: Ֆուտբոլում պոկեր են անվանում մեկ խաղում ֆուտբոլիստի խփած չորս գնդակները: Իսկ Մեսսին չորրորդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» տիրակալ:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Սկսած 1965 թվականից ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը խորհուրդ էր տալիս իր ավելի ականավոր գործընկերներին մարզել հետընթաց քայլելու կարողությունը: Եվ հաճախ ճիշտ էր դուրս գալիս: Նշեք տեղանունը, որը հիշատակում էր Ֆեյնմանը հիմնավորելով իր խորհուրդը:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Ստոկհոլմ:

Մեկնաբանություն: Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը Ստոկհոլմում հանձնում է Շվեդիայի թագավորը: Ըստ էթիկետի՝ դափնեկիրը, մրցանակն ստանալուց հետո, իրավունք չունի թիկունքով շրջվել դեպի թագավորը: Ահա թե որտեղ է պետք գալիս մեջքով առաջ քայլելու հմտությունը: Ինքը՝ Ռիչարդ Ֆեյնմանը, ֆիզիկայի մրցանակն ստացել է 1962 թվականին:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Հիտլերի անձնական խորհրդական Ֆրից Դարգեսը 1944 թվականին ազատվեց պաշտոնից և ուղարկվեց Արևելյան ճակատ: Ըստ մի վարկածի դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Դարգեսը, որին Հիտլերը խնդրել էր սատկացնել ճանճին, հրաժարվեց և ասաց, որ դա պետք է անի ԱՅԲ-ի ուղղությամբ խորհրդականը: Նշեք ԱՅԲ-ը գերմաներեն բառով:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Լյուֆթվաֆֆե:

Մեկնաբանություն: Իրոք, տրամաբանական է, որ ճանճին պետք է որսար Լյուֆթվաֆֆեի գծով ադյուտանտը: Սակայն Հիտլերը կատակը չգնահատեց, և Դարգեսը պաշտոնանկ արվեց: Այնուամենայնիվ, կան այս պատմության այլ վարկածներ ևս, օրինակ՝ ասում են, որ Դարգեսը ծիծաղել է, երբ Հիտլերն ինքն է ապարդյուն փորձել բռնել այդ ճանճին:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
1794 թվականին ԱՌԱՋԻՆԸ հատուկ կարևոր հարցերով դեսպան Ջոն Ջեյին ուղարկեց ԵՐԿՐՈՐԴ: ԵՐԿՐՈՐԴԸ մոտ էր սոցիալիստների հետ և 1894 թվականին մասնակցեց գործազուրկների երթին դեպի ԱՌԱՋԻՆ: Նշեք ԱՌԱՋԻՆԸ և ԵՐԿՐՈՐԴԸ ճիշտ հերթականությամբ:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Վաշինգտոն, Լոնդոն:

Մեկնաբանություն: Հարցում «ԱՌԱՋԻՆ» բառով փոխարինված են և՛ Վաշինգտոն քաղաքը, և՛ Ջորջ Վաշինգտոնը, իսկ «ԵՐԿՐՈՐԴ» բառով՝ և՛ Լոնդոն քաղաքը, և՛ Ջեկ Լոնդոնը:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Հարցում կա ԲԱՑԹՈՂՈՒՄ: «Epic Rap Battles of History» շարքի տեսահոլովակներից մեկում արևելյան փիլիսոփաները մրցում են արևմտյանների դեմ: Ծաղրելով իր մրցակցի բեղերի անհեթեթ ձևը Կոնֆուցիոսը ասում է, որ ԲԱՑԹՈՂՈւՄ քո բեղերի ամոթից: Լրացրեք ԲԱՑԹՈՂՈՒՄԸ երկու բառով:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Աստված մահացել է:

Մեկնաբանություն: Կոնֆուցիոսը ծաղրում է Նիցշեին՝ ասելով, թե Աստված մահացել է ամոթից, երբ տեսել է, թե ինչ անհեթեթ բեղեր է կրում փիլիսոփան: «Աստված մահացել է»-ն Նիցշեի հայտնի արտահայտությունն է:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Մի գովազդային հոլովակում մի քանի մարդ գլխիվայր կախված են մոտոցիկլետային սաղավարտներով այսպիսով պատկերելով ԴԱ: Երբ սովորական սաղավարտների փոխարեն նրանք դնում են հատուկ հարվածադիմացկուն սաղավարտներ, ԴԱ դադարում է գործել: Նշեք ԴԱ երկու բառով հաշվի առնելով, որ երեխաները շատ են սիրում ԴՐԱ բոլորիս հայտնի տարբերակը:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Նյուտոնի ճոճանակ:

Մեկնաբանություն: Նյուտոնի ճոճանակը մեխանիկական սարք է, որը կազմված է մի քանի կախված մետաղական գնդիկներից: Եթե շեղենք առաջին գնդիկը և բաց թողնենք, դրա էներգիան ու իմպուլսը առանց փոփոխության միջանկյալ գնդիկների միջով կփոխանցվեն վերջինին: Հարվածամարիչ սաղավարտները թույլ չեն տալիս իմպուլսը փոխանցել առաջին գնդիկից երկրորդին:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
ԴՈՒՊԼԵՏ 1. Մի անգլիալեզու սերիալում պատմվում է իռլանդացի գնչուներրի մասին, ովքեր փոխել են զբաղմունքը՝ նոր պայմաններին հարմարվելով: Պատմության ընթացքում էկրանի վրա հայտնվում է հայտնի բրենդի անվանումը, որի վերջում ավելացված են երկու տառ: 2. Մեկ րոպեից նշեք, թե ո՞ր բրենդի մասին է խոսքը։
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
1. Jeep: 2. Մի անգլիալեզու կատակի համաձայն, ընթրիքի ժամանակ թոռնիկը արժանանում է իր անտիսեմիտիստ պապի համակրանքին, այն բանից հետո, երբ նշում է, որ չի սիրում ԴԱ: Նշեք, թե ինչ իրականում չէր սիրում թոռնիկը: Ответ: Juice (Ջուս / Հյութ):
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Նախորդ դարի 20-ականների գովազդում շարժվող գնացքը ընդգծում էր գոլորշու և արագության կապը: Իտալական ծագման բառով ճշգրիտ պատասխանեք, թե ինչ կարելի էր ստանալ գովազդվող սարքի օգնությամբ:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
էսպրեսո

Մեկնաբանություն: Էսպրեսո պատրաստելու մեքենաները պատրաստման մյուս եղանակներից շահեկանորեն տարբերվում էին իրենց արագությամբ, որը ձեռք էր բերվում գոլորշու ճնշման շնորհիվ:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
«Friday Night Comedy» ծրագրում պատմվեց, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության վարչությունը կմտցնի շաքարի սպառման հարկ: Ըստ հաղորդման, այս նախագծին, կարծես, աջակցեցին բոլոր բժիշկները, բացի ԴՐԱՆՑԻՑ: Գրեք ԴՐԱ ազգանունը:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Pepper.

Մեկնաբանություն: «Dr. Pepper»-ը գազավորված ըմպելիքների բրենդներից է, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
«Լյուցիֆեր» սերիալում հիվանդանոցի աշխատակիցը գլխավոր հերոսին ասում է, որ ստիպված կլինի ԱՆԵԼ ԴԱ հիվանդին հարցաքննելու համար: Նշեք, թե ով է օգնում ԱՆԵԼ ԴԱ 14-րդ դարի ստեղծագործության հերոսին:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Վերգիլիոս:

Մեկնաբանություն: Աշխատակիցն ասում է, որ Լյուցիֆերը ստիպված կլինի անցնել դժոխքի 9 շրջաններով, որպեսզի խոսի հիվանդի հետ: «Աստվածային կատակերգությունում» Դանթեի ուղեկիցը դժոխքում Վերգիլիոսն էր:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Հայտնի կատակի համաձայն, եթե այդ գործողությունը կատարենք իտալացու հետ, նա չի կարողանա խոսել: ԽՍՀՄ-ում հայտնի երիտասարդ գիտնականը, կատարելով հակառակ գործողությունը, ստացավ հարված դեմքին: Անվանեք այդ գիտնականին:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Շուրիկ:

Մեկնաբանություն: ԴԱ ԱՆԵԼԸ ձեռքերը կապելն է. այդպես իրենց մասին ասում են հենց իտալացիները: Այն բանից հետո, երբ Շուրիկն արձակում է Նինայի ձեռքերը, աղջիկը ապտակում է նրան: Շուրիկը Կովկաս էր եկել որպես բանահավաք:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Ըստ մի կատակի, Ռուսաստանի ընդդիմության ամենակարևոր խնդիրն այն է, որ այն փորձում է խաղալ ԱՅԲ՝ ԲԵՆ-երի հետ: Նշեք, թե որ բառերն ենք փոխարինել ԱՅԲ-ով և ԲԵՆ-ով, հաշվի առնելով, որ ԲԵՆ-երը առաջին անգամ հանդես գալու իրավունք ստացան 1964 թվականի Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Շախմատ, ձյուդոիստներ:

Մեկնաբանություն: Ընդդիմության ներկայացուցիչ Գարրի Կասպարովը, ինչպես հայտնի է, շախմատիստ է, իսկ Պուտինը՝ ձյուդոիստ: Զարմանալի չէ, որ ձյուդոն առաջին անգամ հայտնվեց Օլիմպիական խաղերում Ճապոնիայում:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Կուբայում թողարկվել է նամականիշների շարք: Առաջինը, ամենացածր արժեքով, ունեցել է Ռույ դե Սեգուրայի դիմանկարը, երկրորդը՝ Ֆիլիդորինը: Նշեք, թե ովքեր են պատկերված երրորդ, չորրորդ և հինգերորդ նամականիշերի վրա պահելով հերթականությունը:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Ստեյնից, Լասկեր, Կապաբլանկա:

Մեկնաբանություն: Ֆիլիդորից կարելի է կռահել, որ նամականիշների վրա հայտնի շախմատիստներ են. տրամաբանական է, որ ամենաթանկի վրա կպատկերեն կուբացի Կապաբլանկային, իսկ երրորդ և չորրորդ նամականիշները մնում են հենց Կապաբլանկայից առաջ եղած երկու չեմպիոնների համար:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիայի բանակի կապիտան Ուիլֆրեդ Նևիլին անհրաժեշտ էր զինվորների չորս գումարտակի հարձակում ղեկավարել: Հրամանը ավելի արագ կատարելու համար նա գնեց չորս նույնանման առարկա և հակառակորդի խրամատները նմանեցրեց և համեմատեց ԱՅԲի հետ, այսպիսով՝ մոտիվացնելով երիտասարդ անգլիացի զինվորներին: Երկու բառով նշեք ԱՅԲը:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
Ֆուտբոլային դարպասներ:

Մեկնաբանություն: Յուրաքանչյուր դասակ ստացավ մեկական գնդակ, և առաջինը գերմանացիների խրամատ գնդակ խփողը պարգևատրվում էր: Այսպես նա օգտագործեց անգլիացիների սերը ֆուտբոլի հանդեպ՝ հաղթահարելու նրանց վախը թշնամու գերազանցող ուժերի նկատմամբ:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
ԲԼԻՑ Հոգեբան Սվետլանա Մարլինսկայան իր աշխատության մեջ ներկայացրել է «ուժեղ սեռի տասը թույլ կողմերը», որոնցից երեքը կոչվել են հայտնի միապետների անուններով... (1. Դավիթ, 2. Նապոլեոն, 3. Ալեքսանդր)
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
1. Դավիթ 2. Նապոլեոն 3. Ալեքսանդր

Մեկնաբանություն: 1. Սինդրոմն իր անվանումն ստացել է Աստվածաշնչյան Դավիթ թագավորից, ով տաքանալու համար իր անկողին էր առնում երիտասարդ գեղեցկուհիների: 2. Նապոլեոնը, ինչպես և նշված բոլոր անձինք, ցածրահասակ էր: 3. Ալեքսանդր Մակեդոնացին հայտնի է իր նույնասեռ սիրով:
Ոչ հեղինակային Միջին Loft 26.09.2025
Հովհաննես Այվազովսկին իր բացառիկ տաղանդի շնորհիվ ԱՅԲ դարձավ արդեն իսկ 23 տարեկան հասակում: Նշեք, թե քանի՞ տարեկանում Այվազովսկին ԱՅԲ կդառնար, եթե ապրեր ներկայիս Հայաստանում:
Vemintel 22.10.2026
Պատասխան՝
63 տարեկանում:

Մեկնաբանություն: 23 տարեկանում Այվազովսկին դարձավ թոշակառու (կենսաթոշակառու): Ճիշտ է, ոչ սովորական թոշակառու, այլ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի թոշակառու: Ժամանակակից Ռուսաստանում տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում (պետական ծառայողների համար՝ 65): Այս տուրում դուք անցաք ուղի ռահվիրաներից մինչև թոշակառուներ:
Ոչ հեղինակային Միջին
фсы
lyovemintel 12.05.2026
Պատասխան՝
умй
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Ուդմուրտ փեսաները, հարսնախոսության գնալով հարևան գյուղեր, առաջնորդվում էին ժողովրդական իմաստությամբ, ըստ որի փեսայի և հարսնացուի ԴՐԱՆՔ չպետք է խառնվեին։ Անվանե՛ք ԴԱ-ն մեկ կարճ բառով:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
Ծուխ:

Մեկնաբանություն: Սա արտահայտում է տոհմային էկզոգամիայի սկզբունքը, քանի որ հարևանությամբ բնակվում էին ազգականները, որոնց հետ ամուսնանալն արգելված էր:
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Տարիքն առած աֆղան օդաչուն ասում է, որ իր համար միևնույն է՝ ում համար աշխատել, ռուսների, թե ամերիկացիների, և քանի՞ մուտք ունի ակը երկու, թե երեք: Վերականգնե՛ք այն բառը, որից մի քանի տառ ենք բաց թողել:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
Վարդակ (ռոզետկա):

Մեկնաբանություն: Օդաչուն տեսել է և՛ Խորհրդային Միությունը Աֆղանստանում, և՛ ամերիկացիներին: Նա այնքան էր սիրում թռչել, որ այլ փոփոխություններ չէր նկատում, բացի նրանից, որ անգարի երկու մուտք ունեցող էլեկտրական վարդակները փոխարինել էին երեք մուտք ունեցողներով:
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Ֆիլմի հերոսը դառնում է հանցագործության ականատես, բայց ոստիկանությունը չի հավատում նրան: Տեսարաններից մեկում հերոսը բարձրացնում է ռադիոաղմուկը բացատրելու համար, թե ինչպես է զգացվում ԱՅԲ-ը: Անվանե՛ք ԱՅԲ-ը հունական ծագում ունեցող բառով:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
Շիզոֆրենիա:

Մեկնաբանություն: Հերոսը շիզոֆրենիկ է, որն ունենում է տեսողական և լսողական հալյուցինացիաներ:
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Խոսելով վիկինգների անգլերենի վրա թողած ազդեցության մասին Մելվին Բրեգը նշում է, որ իր հետ դպրոցում սովորում էին Հարիսները, Ջոնները և Հյուիթները: Նշեք, թո ո՞ր տառերն ենք մի քանի անգամ բաց թողել հարցի տեքստում:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
սոն (son - որդի)։

Մեկնաբանություն: Դանիացիները ազգանուններ էին կազմում հոր անվանը ավելացնելով «-son» (որդի) վերջածանցը։
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Ֆորմուլա-1-ի մրցավազքերից մեկի մարզումների ժամանակ Կառլոս Սայնսը ստիպված եղավ երկրորդ անգամ մտնել փիթ-ստոպ, քանի որ առաջին անգամ սովորության համաձայն անցել էր կողքով: Բանն այն է, որ մրցավազքից մի քանի ամիս առաջ Կառլոսը ԱՐԵՑ ԴԱ: Այսօրվա խաղի ընթացքում դուք չեք կարող ԱՆԵԼ ԴԱ: Նշեք, թե ինչ գործողության մասին է խոսքը:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
Փոխել թիմը:

Մեկնաբանություն: Մտնելով փիթ-ստոպ Կառլոսը սովորության համաձայն գնացել էր իր նախկին թիմի բոքս, թեև ընթացիկ թիմի բոքսը գտնվում էր փիթ-լեյնի սկզբում: Ցավոք, խաղի ընթացքում դուք իրավունք չունեք փոխել թիմը:
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Կուրիլյան Կունաշիր կղզու հարավային ափին զբոսավարները խորհուրդ են տալիս անջատել հեռախոսները, քանի որ հնարավոր է ԴՐԱ առկայությունը: Անվանե՛ք ԴԱ-ն անգլիցիզմով:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
Ռոումինգ:

Մեկնաբանություն: Կունաշիրը շատ մոտ է Ճապոնիային (ուղիղ գծով մոտ 16 կմ), և նույնիսկ ճապոնական ռոումինգում հայտնվելու և գումար կորցնելու հավանականություն կա: Նաև պատմում են, որ լավ եղանակին երևում են Հոկայդո կղզու մայրուղու մեքենաները։
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Հին Հռոմում շատ բժիշկներ իրենց հմտությունները հրապարակավ ցուցադրում էին։ Ըստ վարկածներից մեկի՝ Գալենն իր պրակտիկայում մտցրեց ԴԱ, որպեսզի, ի թիվս այլ բաների, իր ելույթներն ավելի վառ դարձնի, հաշվի առնելով հասարակության պահանջմունքնեևը: Անվանե՛ք ԴԱ երկու արմատ ունեցող բառով:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
արյունահոսություն (ֆլեբոտոմիա):

Մեկնաբանություն: Հռոմում գլադիատորական մարտերը տարածված զվարճանք էին, իսկ Գալլենը փորձեց համադրել գիտությունը զվարճանքի հետ:
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
Շարժիչի թուլության պատճառով Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվող խորհրդային ռոբոտը մի գործողություն մինչև վերջ չէր կատարում: Այդ պատճառով ռոբոտը հատուկ ժողովրդականություն էր վայելում մի երկրի ներկայացուցիչների շրջանում, ինչը մեծ խնդիրներ ստեղծեց գյուտարարի համար: Անվանե՛ք այդ երկիրը:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
Գերմանիա

Մեկնաբանություն: Շարժիչի թուլության պատճառով խորհրդային ռոբոտը ձեռքը մինչև վերջ չէր բարձրացնում, ուստի գերմանացի մասնագետները մոտենում էին նրա հետ լուսանկարվելու նացիստական ողջույնի ժեստով:
Ոչ հեղինակային Միջին Loft 17.04.26
(Չակերտները չկարդալ) Տիմուր Վերմեշի վեպի սյուժեով Ադոլֆ Հիտլերը հայտնվում է մեր ժամանակներում: Վեպի դրվագներից մեկում «Հիտլերը» զբաղված է, և ստիպված ընտրում են «նոր ռայխսկանցելյարիա» տարբերակը: Նշեք, թե ինչ էր փորձում ստեղծել Հիտլեր այդ դրվագում:
Vemintel 17.04.2026
Պատասխան՝
էլեկտրոնային հաշիվ / էլ. հասցե / օգտահաշիվ / ակկաունտ

Մեկնաբանություն: Հիտլեր անունը, որպես հասցե նիքնեյմ զբաղված էր, հետևաբար Հիտլերը ընտրում է newreichscanchellehor@gmai.com էլ. հասցեն:
Ոչ հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Հարց
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Պատասխան
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Գանդեր անունով իքսը, որ փրկել էր մի քանի կանադացի զինվորի կյանք 1941 թվականին, պարգևատրվել է Մարիա Դիկինի շքանշանով։ Գանդերը նաև քաղաք է իքսի արևելյան հատվածում։
Նշեք իքսը եռարմատ անգլերեն բառով։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Նյուֆաունդլենդ

Մեկնաբանություն: Տվյալ հարցում իքսը նյուֆաունդլենդն է, որը և շան ցեղատեսակի անվանում է, և կղզի Հյուսիսային Ամերիկայում (Newfoundland)
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Միջնադարում ճապոնացի արիստոկրատները թևքում կրում էին կայսի՝ փոքրիկ թերթիկ, որպեսզի հարմար պահին պատրաստեին օրիգամի։
Նշեք, թե որ բառակապակցությունն ենք փոխարինել հարցում։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Գրեին հոկկու
Ընդունելի է նաև՝ Գրեին տանկա, գրեին բանաստեղծություն և այլն
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Խաղաղ օվկյանոսում անցկացրած նավարկություններից մեկի ժամանակ, նավաստի Կուբոյաման զարմացավ նրանից, որ երկրորդը հայտնվեց 7 րոպե ուշ, քան առաջինը։
Անվանեք առաջինը և երկրորդը համապատասխան հերթականությամբ։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
լույս, ձայն

Մեկնաբանություն: Նա ձուկ էր որսում 1945 թվականի օգոստոսին։ Իր աշխատանքի ընթացքում ԱՄՆ-ը ռմբակոծեց Ճապոնիային։ Միջուկային հարվածի լույսը շատ ավելի շուտ հասավ ճապոնացի ձկնորսին, քան ձայնը։
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Ամերիկյան սերիալում կոլումբիացի տղան համեմատում էր իր կենսաբանական հորը հայտնի սհերոսի հետ։ Տղայի խորթ հայրը հեգնանքով ասում էր. "Քո հոր և նրա միակ ընդհանրությունը այն է, որ երկուսն էլ կարծես այս մոլորակից չեն և Միացյալ Նահանգներում հայտնվելն են անլեգալ ճանապարհով"։
Նշեք, թե որ հերոսի հետ էր համեմատում իր հորը կոլումբիացի տղան։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Սուպերմեն

Մեկնաբանություն: Սերիալում որդին իր հորը համեմատում է սուպերհերոսի հետ։ Ինչպես հայտնի է, Սուպերմենը Երկրի վրա հայտնվել է Կրիպտոն մոլորակից, տիեզերանավի վթարի արդյունքում։
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Անցյալ դարի ութսունական թվականներին Իրաքի Մոսուլ շրջանում այդ երևույթի շնորհիվ զարգացնում էին էներգետիկ ոլորտը։ 2018 թվականին նույն շրջանում ԴՐԱ շնորհիվ արվել են հնագիտական բացահայտումներ։ Ռեդիարդ Կիպլինգի հայտնի ստեղծագործություններից մեկում այդ երևույթը հանգեցրեց խաղաղության և համերաշխության։
Նշեք, թե ինչի մասին է խոսքը։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Երաշտ

Մեկնաբանություն: Երաշտի արդյունքում Տիգրիս գետի հունում նկատվեցին հնագույն քաղաքի ավերակները։ Կիպլինգի հայտնի ստեղծագործությունը «Մաուգլի»-ն է, որում կենդանիները համերաշխություն են կնքում երաշտի պատճառով։
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
Խորհրդային սերիալում բժիշկը իր խնդիրների մասին չգանգատվող հիվանդին ախտորոշում նշանակելիս, կատակով ինքն իրեն համեմատում է նրա հետ։
Մի ծաղրանկարում, նրա մոտ հերթագրված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները և կնոջ կողմից խաբված տղամարդիկ։
Մեկ րոպեի ընթացքում նշեք նրա մասնագիտությունը։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Անասնաբույժ

Մեկնաբանություն: Անասնաբույժը չի կարող գանգատներ լսել իր բուժառուների կողմից։ Նշված անձիք ներկայացված էին այծերի տեսքով։ Լավագույն ֆուտբոլիստներին անգլերենով անվանում են GOAT (այծ), ինչը նշանակում է Greatest of All Times
Ոչ հեղինակային Հեշտ Լոֆթ 2022-2023
Գենետիկ հակվածությունը, որը դրսևորվում է դրանց բացակայությամբ, կոչվում է էմիգրանտի սպասման սինդրոմ։
Երկու արմատից կազմված բառով նշեք, թե ինչերն են բացակայում այդ առանձնահատկությունն ունեցոզ մարդկանց մոտ։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Մատնահետք

Մեկնաբանություն: Մատնահետքի բացակայությունը՝ ադերմատոգլիֆիան իսկական գլխացավանք է սահմանը հատող մարդկանց համար
Ոչ հեղինակային Բարդ Լոֆթ 2022-2023
իլ Արմսթոնգի մահվանից հետո համացանցում տարածվեց նրա հիշատակին նվիրված մի նկար, որում Նիլ Արմսթրոնգը պատկերված էր 1958 թվականին ծնված հայտնի մարդու հետ։
Նշեք, թե ով էր պատկերված նկարում Նիլ Արմսթրոնգի հետ, հաշվի առնելով, որ նկարի անվան մեջ երկուսն էլ կրում էին նույն մականունը։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
Մայքլ Ջեքսոն

Մեկնաբանություն: Նկարի անունն էր՝ "Goodbye Moonwalkers"։ Արմսթրոնգը քայլել էր Լուսնի վրա, իսկ Ջեքսոնը հայտնի էր իր «Լուսնային քայլվածք» պարային շարժումով։
Ոչ հեղինակային Միջին Լոֆթ 2022-2023
17֊րդ դարում ապրող հացթուխ Թոմաս Ֆերրինորը ամենևին էլ չէր ցանկանում փառքի արժանանալ և հիշվեր սերունդների կողմից, բայց մի գիշեր նրա անփութությունը հանգեցրեց մինչև օրս հիշվող մի իրադարձության, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր։
Նշեք այն մարդու անունը, ով նույնը արել էր փառավորվելու նպատակով Ֆերրինորից շուրջ 20 դար առաջ։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
"Հերոստրատ"

Մեկնաբանություն: Խոսքը գնում է 1666 թվականի Լոնդոնի հրդեհի մասին, իսկ Հերոստրատը Ք․ա․ 356 թվականին փառքի արժանանալու մտադրությամբ այրել էր Արտեմիսի տաարը Եփեսոսում
Ոչ հեղինակային Բարդ Լոֆթ 2022-2023
Անգլիայի դիտարժան վայրերից մեկում գիդը հարցում է անցկացնում այցելուների շրջանակներում, ճշտելով սիրու՞մ են նրանք սատանաներին, թե՞ ոչ, ինչից հետո 2 սյունակների մեջ համապատասխանաբար գրանցում է այցելուների անունները։
Անվանեք դիտարժան վայրը 2 անգլերեն բառով։
Vemintel 26.05.2013
Պատասխան՝
"Old Trafford"

Մեկնաբանություն: Խոսքը մանկունյանցիների մարզադաշտի մասին է, գիդը ճշտում էր արդյո՞ք այցելուն երկրպագում է կարմիր սատանաներին («Մանչեսթեր Յունայթեդ») և համապատասխանաբար առանձնացնում երկրպագուներին ստադիոնում